Եկատերինբուրգում Բորիս Ելցինի հուշարձանն է բացվել. հեղինակը հայ է

11:48 • 01.02.11

Եկատերինբուրգում բացվել է ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի հուշարձանը։ Բացման արարողությանը մասնակցել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Մեդվեդևը նշել է, որ ներկայիս Ռուսաստանը պետք է երախտապարտ լինի Ելցինին այն բանի համար, որ երկրի պատմության ամենադժվար ժամանակահատվածում նա կարողացել է երկրում շատ բարդ բարեփոխումներ իրականացնել, որոնց շնորհիվ էլ երկիրն այժմ առաջ է շարժվում։

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել փետրվարի 1–ին՝ Բորիս Ելցինի ծննդյան տարեդարձի օրը, որն այսօր կդառնար 80 տարեկան։

Հուշարձանի հեղինակը հայազգի  քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանն է, որի խոսքերով «կոթողը խորհրդանշում է հին հայացքների կոտրվելը և առաջին քայլը դեպի հույսերով լի նոր կյանք»։