Արքայազն Վիլյամի և Քեթրին Միդլթոնի մասին ֆիլմ կնկարահանվի

08:20 • 01.02.11

Արքայազն Վիլյամի և Քեթրին Միդլթոնի սիրավեպի մասին ֆիլմ կնկարահանվի։ Այս մասին հայտնում է Lifetime հեռուստաընկերությունը, որն այժմ աշխատում է այդ նախագծի վրա։

Հայտնի է, որ Վիլյամին կմարմանավորի Նիկո Էվերս Սվինդելը, իսկ նրա հորը՝ Չարլզին՝ Բեն Քրոսը։ Դեռևս պարզ չէ, թե ով կմարմանավորի Քեթինին։

Նախատեսվում է, որ նկարահանումները կսկսվեն արդեն փետրվարին, իսկ ֆիլմը էկրան կբարձրանա ապրիլին։

Նշենք, որ արքայազն Վիլյամի և Քեթրինի ամուսնությունը տեղի կունենա ապրիլի 29–ին։ Հնարավոր է, որ ամուսնական այդ արարողությունը կցուցադրվի 3D ձևաչափով։

Հաղորդվում է նաև, որ Բուքինգհեմյան պալատը դեմ չի լինի, եթե հեռուստաընկերությունները լուսաբանեն այդ արարողությունը, սակայն մի պայմանով, որ չխախտվի թագավորական ընտանիքի անդորրը. «Մենք չենք ցանկանում, որ հյուրերը մշտապես տեսախցիկների հանդիպեն և նորապսակներն իրենց զգան իբրև հեռուստաշոուի հերոսներ»,– հայտնել է պալատի ներկայացուցիչը։