Ֆորշ. Երկու սերունդ անգրագետ մեծացավ
«Թող ես չլինեմ երիտասարդությանը գնդակահարող մեկը, բայց եթե նրանք անում են իրենց գործը, թող գրագետ անեն»,- «Կապիտալ» օրաթերթին տված հարցազրույցում այսօրվա երգարվեստի ասպարզում տիրող վիճակի մասին ասել է երգիչ Ֆորշը:
Միաժամանակ, նա չի դատապարտել ներկայիս երիտասարդ ստեղծագործողներին: «Գիտեք, նրանք մեղավոր չեն: Ներկայիս սերունդը մեծացել է ու ակամա դարձել երգիչ-երգչուհի: Դա նրանից է, որ երկու սերունդ անգրագետ մեծացավ»,- ցավով նշել է երգիչը: Դրա պատճառը, ըստ նրա, այն է, որ 1990-ականներին շատ կրթօջախներ ու դպրոցներ փակվեցին: «Դպրոցներն ու ինստիտուտները փակվեցին, տարբեր տեսակի բաշիբոզուկներ իրենց գրպանները լցրեցին: Ո՞վ է պատասխան տալու այդ անգրագետ սերնդի համար, կարո՞ղ եք ասել»,- հռետորական հարց է ուղղել Ֆորշը:










