Թուրքական դեսպանատանը հնչել է հայկական դուդուկը
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ համերգով հանդես են եկել հայ և թուրք երաժիշտները։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Dogan («Դողան») գործակալությունը։
Համերգին իրենց կատարումներով հանդես են եկել դուդուկահար Ալբերտ Վարդանյանը, ջութակահար Մովսես Պողոսյանը և դաշնակահար Այշե Թաշփընարը։ Համերգին իր տիկնոջ հետ միասին ներկա է գտնվել նաև Անկարայում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն, ով այս օրերին գտնվում է Վաշինգտոնում դեսպանների համաժողովին մասնակցելու նպատակով։










