Նկարիչների միությունը մոտ 100 կտավ է նվիրաբերելու Արցախին

16:34 • 03.02.11

Փետրվարի 4-ին` ժ. 15:00-ին, Հայաստանի նկարիչների միության մեծ դահլիճում կբացվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն այն հայ նկարիչների գեղանկարչական աշխատանքները, որոնք նվիրաբերվելու են Արցախի պատկերասրահին:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը տեղեկացրեց, որ նկարիչների միությունն իր պահոցներից Արցախի պատկերասարհին նվիրելու է մոտ 100 աշխատանք, մշակույթի նախարարությունը` 5 կտավ:

Նվիրատվություններ են կատարում ոչ միայն նկարիչները, այլև հավաքորդներ, որոշ պատկերասրահներ` «Արամե», «Ակադեմիա», «Շեդևր»: «Կարծում եմ, որ Ստեփանակերտում շուտով կունենանք հետաքրքիր թանգարան»,- համոզված է Նկարիչների միության նախագահը:

2011թ. հունվարի 1-ի դրությամբ արդեն Արցախ է տեղափոխվել 47 կտավ, 181 կտավ դեռ Մոսկվայում է: