Բրիտանական փաբերում օպերային ներկայացումներ են բեմադրվում

08:13 • 04.02.11

Լոնդոնի փաբերում գնալով ավելի տարածված են դառնում օպերային ներկայացումները։

Լոնդոնում առաջին անգամ դրամատիկական ներկայացումները փաբերում սկսել են ցուցադրել մոտ 40 տարի առաջ։ Սակայն օպերաների ցուցադրությունը նորամուծություն է։

Այսօր Լոնդոնում մեկ ընկերություն կա, որը նմանատիպ բեմադրություններ է ցուցադրում. դա London's Little Opera House ընկերությունն է, հաղորդում է Вести ФМ–ը։

Կազմակերպիչների խոսքերով՝ նման ներկայացումների գլխավոր տարբերությունը ավանդական օպերայից դրանց ժողովրդավարական բնույթն է՝ ինչպես մթնոլորտի, այնպես էլ գնի առումով։ Փաբի օպերային ներկայացմանը մարդիկ կարող են գնալ ջինսերով և տոմսի համար 100–ի փոխարեն վճարել 15 ֆունտից ոչ ավելի։ Այցելուները կարող են նաև կամավոր հանգանակություն կատարել ընկերությանը։

Little Opera House–ի պրոդյուսերներից մեկը՝ Ռոբին Հորթոն–Հեյլը, նաև նշել է, որ այդպիսի ներկայացումները լավ հնարավորություն են նաև սկսնակ ռեժիսորների համար։ Միաժամանակ փաբի չպարտադրող մթնոլորտը հնարավորություն է տալիս ռեժիսորներին և դերասաններին չկաշկանդվել։

Ներկայումս Լոնդում կա 5 փաբ, որտեղ ամեն երեկո օպերա է ներկայացվում։ ԶԼՄ–ների տվյալներով՝ նորամուծությունը լոնդոնցիների սրտով էր։ Սակայն որոշ կասկածամիտներ կատակում են, որ շուտով անհնար կլինի փաբերում խմել և ընկերների հետ զրուցել առանց օպերա լսելու։