Բեռլինում անհետացել է Խոդորկովսկիի մասին ֆիլմը
Բեռլինում անհետացել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարի մասին պատմող «Խոդորկովսկի» ֆիլմը, որի պրեմիերան պետք է կայանար «Բեռլինալե» կինոփառատոնի ժամանակ: Կինոնկարը մի քանի տարի շարունակ Մոսկվայում և Չիտայում նկարահանել է գերմանցի ռեժիսոր Կիրիլ Տուշին:
Այս մասին տեղեկությունից հետո ռեժիսորը հույս էր հայտնել, որ կվերականգնի ֆիլմը, սակայն ավելի ուշ պարզվել է, որ փառատոնի կազմակերպիչներն ունեն ֆիլմի կրկնօրինակը:
Փետրվարի 4-ի առավոտյան ռեժիսոր Կիրիլ Տուշիի «Լալա ֆիլմս» ստուդիայում հայտնաբերել են, որ գրասենյակի դռները ջարդված են, իսկ սենյակից անհետացել են մի քանի համակարգիչներ, որոնցից մեկում էր Խոդորկովսկիի մասին 100 րոպե տևողությամբ մոնտաժված ֆիլմը:
Ոստիկանությունը փորձում է գտնել մեղավորներին, իսկ նկարահանող խումբը` վերականգնել ֆիլմը:
Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, ռեժիսորի մտքով անգամ չի անցնում, թե ով կարող էր գողություն կատարել:
«Նման բան ինձ հետ տասնյակ տարիների ընթացքում առաջին անգամ է պատահում»,-ասել է Տուշին:
Ավելի ուշ Эхо Москвы ռադիոկայանը հայտնել է, որ «Բեռլինալեի» կազմակերպչական կոմիտեի տրամադրության տակ է գտնվում կինոժապավենի կրկնօրինակը, և կինոփառատոնի ընթացքում Խոդորկովսկիի մասին ֆիլմը անպայման կցուցադրվի հանդիսատեսին:










