Վախճանվել է կիթառահար Գերի Մուրը
58 տարեկան հասակում Իսպանիայում կյանքից հեռացել է աշխարհահռչակ կիթառահար Գերի Մուրը։ Այս մասին հայտնում է BBC–ն՝ վկայակոչելով Thin Lizzy խմբի մենեջեր Ադամ Պարսոնսին։
Երաժշտի պաշտոնական կայքը ևս հաստատում է նրա մահվան լուրը։
«Խորը ցավով պետք է հայտնենք, որ Գերի Մուրը մահացել է գիշերը՝ Իսպանիայում՝ արձակուրդի ժամանակ։ Մեր մտքերը այս տխուր ժամանակահատվածում նրա երեխաների, ընտանքի և ընկերների հետ է»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Մուրի մարմինը հայտնաբերվել է կիրակի վաղ առավոտյան՝ Իսպանիայի Էստեպոն քաղաքի Kempinski Resort հյուրանոցի իր համարում։ Երաժշտի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։
Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում ծնված կիթառահարի ամբողջական անունը Ռոբերտ Վիլյամ Գերի Մուր է։ Նա հանդես է եկել «Skid Row», «Thin Lizzy» և «Gary Moore band» խմբերում։










