Աշխարհահռչակ «Վենետիկի մենակատարները» Երևանում են
Հայաստանում Իտալիայի դեսպանատունը, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ներկայացնում են իտալական աշխարհահռչակ սիմֆոնիկ նվագախմբի՝ «Վենետիկի մենակատարների» (I Solisti Veneti) բացառիկ համերգը Երևանում։
Նվագախմբի դիրիժորը մաեստրո Կլաուդիո Շիմոնեն է, որն ավելի քան 5 հազար համերգներ է վարել աշխարհի 80 երկրում։ Դիրիժորը հայտնի է ոչ միայն դասական երաժիշտների, այլև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով։
Ծրագրում կհնչեն Տոմազո Ալբինոնիի, Անտոնիո Վիվալդիի, Ջուզեպպե Տարտինինիի, Ջովաննի Բոտտեզինիի, Ռիկարդո Դրիգոյի, Ջոակինո Ռոսսինիի ստեղծագործություններից։
Համերգը տեղի կունենա փետրվարի 11-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։










