Հանրային խորհրդի ենթահանձնաժողովը արտահերթ նիստ կանցկացնի
Վաղը՝ ժամը 16:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահի (Երևան, Աբովյան փ., 2) առաջին հարկի դահլիճում տեղի կունենա Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի արտահերթ նիստ:
ՀՀ Հանրային խորհրդի տարածած տեղեկատվության համաձայն՝ նիստի օրակարգում երաժշտական երկու քոլեջների միավորման շուրջ ծագած վեճն է:
Հիշեցնենք, որ կառավարության 2010թ. օգոստոսի 5-ի որոշմամբ Երևանի էստրադային և արվեստի ջազային պետական քոլեջը և Երևանի մշակույթի պետական քոլեջը վերակազմակերպվել են, ըստ որի` Երևանի էստրադային և արվեստի ջազային քոլեջը միանում է Երևանի մշակույթի պետական քոլեջին։ Այս որոշումը առաջացրել է որոշ երաժիշտների դժգոհությունը։










