Ազգային պատկերասրահում սեպտեմբերին կկազմակերպվի «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագրով ցուցահանդես

18:58 • 11.02.11

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարսելա Նիկոդեմոսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության անկախության օրվան նվիրված «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագրով բազմաբովանդակ մշակութային ծրագրի նախագիծը: Որոշվել է ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանության համատեղ ջանքերով 2011թ. սեպտեմբերից սկսել ծրագրով նախատեսված միջոցառումները:

Նախագծի գլխավոր միջոցառումը ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանության կողմից սեպտեմբերի 7-21-ը Հայաստանի Ազգային պատկերասրահում կազմակերպվելիք «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագրով ցուցահանդեսն է, որի նպատակն է լուսանկարների և տեսանյութերի միջոցով ներկայացնել հայ ներգաղթածների պատմությունը Բրազիլիայում:

ախատեսվում է նաև կազմակերպել «Բրազիլական հասարակության զարգացման գործում հայկական Սփյուռքի ներդրումը» թեմայով գիտաժողով` ակնառու բրազիլահայերի մասնակցությամբ: Ծրագրվում է Բրազիլիայում հայերի ներգաղթի և ինտեգրման մասին գրքի հրատարակում: Նախատեսվում է հոկտեմբերին կազմակերպել համերգներ՝ նվիրված բրազիլահայ կոմպոզիտոր Ռիկարդո Տակուշյանի, կիթառահար Ժոան Կույումջյանի ստեղծագործություններին:

Հրանուշ Հակոբյանն առաջարկել է նաև նկարահանել «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագրով ֆիլմ: