Metallica-ն նոր նախագիծ է սկսել
2011թ. մայիսին Metallica ռոք խմբի մանակիցները սկսելու են աշխատել ստուդիական նոր ալբոմի վրա։ Այս մասին Rolling Stone ամսագրին ասել է կիթառահար Քըրք Հեմետը։ Երաժշտի խոսքով՝ իրենք որոշել էին ձայնագրություններ կատարել մարտին, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով նոր ձայնագրությունների վրա աշխատանքները տեղափոխվեցին մայիս։ Նրա խոսքով՝ ձայնագրությունները չեն կարող են դառնալ «Metallica-ի հարյուր տոկոսանոց ալբոմ», այլ կարող են ծառայել որպես նոր՝ ինքնուրույն նախագծի հիմք։
Երաժիշտները հուսով են ձայնագրություններն ավարտել երկու շաբաթում։
Խումբը վերջին անգամ Death Magnetic անվանմամբ ստուդիական ալբոմ է թողարկել 2008թ. սեպտեմբերին։ Ալբոմը կարողացավ հայտնվել բրիտանական Billboard 200-ի հիթ շքերթում ու գլխավորել երաժշտական չարտերն աշխարհի շատ երկրներում։
Դրանից հետո խումբը մեկնեց World Magnetic կոչվող համաշխարհային շրջագայության, որն ավարտվեց 2010թ. նոյեմբերին։










