Էլիզաբեթ Թեյլորը հոսպիտալացվել է

09:47 • 12.02.11

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը հոսպիտալացվել է Լոս Անջելեսում՝ սրտի սուր անբավարարության ախտանիշով։ Այս մասին հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները։

Բժիշկները հետազոտում են 78-ամյա հիվանդին, որը 2009թ. ենթարկվել է սրտի վիրահատության։

Դեռ պարզ չէ, թե նա որքան ժամանակ կմնա հիվանդանոցում։

Էլիզաբեթ Թեյլորը Հոլիվուդի ամենահաջողակ դերասանուհիներից է, նա երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի։

Նրա հայտնի աշխատանքներից են «Կլեոպատրա», «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ֆիլմերում խաղացած դերերը։