Կահիրեի թանգարանից գողացել են Թութանհամոնի արձանը
Կահիրեի թանգարանից անհայտ անձինք գողացել են 8 «անգին իր», այդ թվում՝ Թութանհամոն փարավոնի արձանը, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով Եգիպտոսի հնությունների հարցերով պետական նախարար Զահի Հավասին։
Կահիրեի թանգարանը գտնվում է Ազատության հրապարակում, որը վերջին շաբաթների ընթացքում դարձել էր Եգիպտոսի ընդդիմադիր և իշխանամետ ուժերի բախումների թատերաբեմ։
Թանգարանը հարձակման էր ենթարկվել նաև հունվարի 28-ին՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, որից հետո թանգարանի պաշտպանությունն իր վրա վերցրեց եգիպտական բանակը։










