Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը» թարգմանվել է հայերեն
Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպը լույս է տեսել հայերեն։ Այն թարգմանել է Սամվել Մկրտչյանը։
Գրքի թարգմանության մասին տողոկացնող հաղորդագրությունում նշվում է, որ 1922-ին լույս տեսած այս ծավալուն ստեղծագործությունը (ավելի քան 700 էջ) համարվում է ոչ միայն մոդեռնիստական գրականության գլուխգործոց, այլև մշակութային կոթող, որը, շատերի կարծիքով, կանխորոշել է գրականության հետագա ուղին: Այն, տակավին, շարունակում է մնալ ուսումնասիրության անսպառ աղբյուր:










