Լոնդոնում կայացել է Elle Style Awards մրցանակաբաշխությունը
Երեկ Լոնդոնում կայացել է Elle Style Awards մրացանակաբաշխությունը։ Գլխավոր մրցանակին արժանացել և 2011թ «նորաձևության կուռք է» ճանաչվել «Հարի Փոթեր» ֆիլմում Հերմիոնա Գրեյնջի դերակատար, բրիտանացի հայտնի դերասանուհի Էմմա Ուոթսոնը։
Դերասանուհին այդ մրցանակին արժանացել է իր անբասիր ճաշակի և նորաձևության ոլորտում կարիերայի համար։ Նշենք, որ Ուոթսոնն արդեն հասցրել է աշխատել Burberry նորաձևության տան հետ, պայմանագիր է կնքել ֆրանսիական Lancome կոսմետիկ ընկերության հետ, ինչպես նաև ներկայացրել է հագուստի իր հավաքածուն։
Ուոթսոնից բացի, Elle Style Awards –ի են արժանացել են ամերիկացի դիազայներ Թոմ Ֆորդը՝ «Լավագույն մոդելագործ», շվեդ դերասանուհի Նումի Ռապասը՝ «Տարվա հայտնություն», ամերիացի դերասանուհի Նատալի Փորթմանը՝ «Լավագույն դերասանուհի», բրիտանացի երգչուհի Շերլ Քոուլը «Լավագույն երգչուհի», դանիացի սուպերմոդել Հելենա Քրիսթենսենը՝ «Նորաձևութան ինդուստրիայի զարգացման ոլորտում ներդրման համար» անվանակարգերում։










