Հայկական տաղավարը Մինսկի գրքի ցուցահանդեսում արժանացել է պատվորգրի
Փետրվարի 11-ին Էդինբուրգում` Շոտլանդիայի ռուսական ինստիտուտում (Scotland Russia Institute) բացվել է հայ մշակութային ցուցահանդես, որը կազմակերպել են Լոնդոնում Հայաստանի դեսպանությունն ու PRO ART ընկերությունը:
Ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 20-ը, որի ընթացքում կցուցադրվեն Հայաստանը ներկայացնող հանրահայտ հայ լուսանկարիչների գործերը, ինչպես նաև բրիտանահայ գիտնական Վրեժ Ներսիսյանի կողմից Լոնդոնի Բրիտանական գրադարանից բերված հայկական մանրանկարների հավաքածուն:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Շոտլանդիայի մտավորականության, Շոտլանդիայի հայ և ռուս համայնքների և Լոնդոնում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում են արտաքին գործերի նախարարությունից։
Փետրվարի 9-13-ը Մինսկում կայացել է գրքի 18-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցել է նաև Բելառուսում Հայաստանի դեսպանությունը՝ ներկայացնելով Հայաստանի տարբեր հրատարակչությունների հրատարակած գրքեր:
Մասնակից շուրջ 23 երկրների թվում ներկայացված են եղել նաև Ռուսաստանը, Ուկրաինան և Տաջիկստանը։ Ցուցահանդեսի պատվավոր հյուրը Գերմանիան է եղել։
Հայկական տաղավարն արժանացել է պատվոգրի:










