Մահացել է ջազ դաշնակահար Ջորջ Շիրինգը

17:41 • 15.02.11

Նյու Յորքում 91 տարեկանում մահացել է ծագումով բրիտանացի հայտնի ջազ դաշնակահար Ջորջ Շիրինգը։ Շիրինգը մահացել է սրտի սուր անբավարարությունից, հաղորդում է Associated Press-ը։

Շրինգը երաժշտական մի շարք մրցանակաների, այդ թվում երկու Գրեմմիի դափնեկիր է։ Ծնվել է 1919թ. Լոնդոնում և ի ծնե կույր է եղել։ Երեք տարեկանից նա դաշնամուր է նվագել, վաղ տարիքից սկսել է ելույթ ունենալ ակումբներում և հյուրանոցներում, 1949թ.-ից կազմել է ջազ կատարողների սեփական կվինտետ, որին քննադատների կարծիքով հաջողվել է մշակել նոր անսամբլային հնչողություն։


Մինչ 1967թ.-ը Շիրինգի կվինտետը եղել է ամենահայտնի ջազային խմբերից մեկը։ Այնուհետև դաշնակահարն աշխատել է տրիոյով կամ դուտեով, ձայնագրել է հայտնի երաժշտություններ լարային խմբերի հետ և ելույթ է ունեցել մի շարք փառատոններում։ Համագործակցել է վոկալիստներ Փեգգի Լիի, Կարմեն Մաքռեյի, Մել Տորմեի հետ։