Մրցանակ՝ սեքսի լավագույն նկարագրության համար

10:12 • 16.02.11


Ամերիկյան Salon ինտերնետ–ամսագիրը հրապարակել է գրականության ասպարեզում սեքսը լավագույնս նկարագրող գրողների անունները։ Առաջին հորիզոնականում է հայտնվել Ջեյմս Հայնսը` իր «Հաջորդը» վեպով։ Ի դեպ, հաղթող ճանաչված տեքստը կարելի է կարդալ Salon–ի՝ մրցանակներին նվիրված բլոգում։ Հաղորդվում է, որ ժյուրին, ընդհանուր առմամբ, սեքսը լավագույնս նկարագրող 8 տեսարան է ընտրել։

2–րդ հորիզոնականում է գտնվում Ջոնաթան Ֆրանզենի «Ազատություն» վեպում սեքսի նկարագրությունը։

Երրորդ հորիզոնականը բաժին է ընկել Ջոշուա Ֆերիսի «Անանունը» վեպին։ Իրենց ստեղծագործություններում սեքսը լավագույնս նկարագրել են նաև գրողներ Ջիմ Քերոլը, Ջիլիան Վայզեն, Ջենիֆեր Գիլմորը և այլք։

Բոլոր մրցանակակիրներն ամերիկացիներ են, իսկ ժյուրիի կողմից ընտրվել են միայն 2010թ. հրապարակված վեպերից տեսարաններ։ Նշենք, որ սեքսի լավագույն նկարագրության համար մրցանակը հանձնվում է առաջին անգամ։ Ժյուրիի կազմում ընգրկված են եղել ամերիկացի գրականագետներ և գրողներ, ինչպես նաև ամսագրի լրագրողը։

Մրցանակակիրներին ընտրելիս հաշվի է առնվել նկարագրության մեջ լեզվի գեղեցկությունը, համոզչությունը և նորարարությունը։

Նշենք նաև, որ 1993 թվականից ամեն տարի Literary Review ամսագիրը հրապարակում է գրականության մեջ սեքսի վատագույնս նկարագրող գրողի անունը։ 2010 թ. այդ մրցանակին արժանացան Անգլիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի «մեմուարները»։