Ամերիկյան փոփ-արտի հիմնադրի ինքնադիմանկարը վաճառվել է 17 միլիոն դոլարով

18:58 • 17.02.11

Ամերիկյան փոփ-արտի հիմնադիր Էնդի Ուորհոլի ինքնադիմանկարը նախօրեին լոնդոնյան Christie՚s աճուրդի տանը վաճառվել է 10,8 միլիոն ֆունտ ստեռլինգով (17 միլիոն դոլար)՝ կրկնակի գերազանցելով նկարի նախնական գինը։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։ Ինքնադիմանկարի գնորդը չի ցանկացել հրապարակել իր անունը։

1967 թ. ստեղծված կարմիր և սպիտակ գույների համադրությամբ նկարը 1974-ից գտնվում էր մասնավոր հավաքածուում։ Ընդհանուր առմամբ՝ նկարիչը կերտել է 11 ինքնադիմանկար։

Ռեժիսոր, նկարիչ, խմբագիր Էնդի Ուորհոլը (1928-1987թթ.) համարվում է ամերիկյան ենթամշակույթի ամենաազդեցիկ գաղափարախոսներից մեկը։
2007թ. մայիսին նկարչի «Կանաչ մեքենայի վթարը» վաճառվել էր 71,7 միլիոն դոլարով: