Սառա Քոնորի մասնակցությամբ երևանյան համերգը հետաձգվեց. տեխնիկական միջոցները երգչուհուն չեն բավարարում

12:24 • 18.02.11

Հետաձգվել է հայտնի փոփ-երգչուհի Սառա Քոնորի մասնակցությամբ Երևանում փետրվարի 19-ին նախանշված համերգը։

Կազմակերպիչները հայտնում են, որ համերգի հետաձգման պատճառները տեխնիկակական են. երգչուհին այնպիսի տեխնիկական միջոցներ է պահանջել, որպիսիք Հայաստանում չկան:

Տեխնիկական պահանջները կատարելու համար տարվում են համապատասխան աշխատանքներ. տեխնիկան Հայաստան կբերվի այլ երկրից, և համերգը կկայանա մարտի 8-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: