Այսօր Գիրք նվիրելու օրն է
Այսօր՝ փետրվարի 19-ին, Գիրք նվիրելու օրվա առթիվ «Գրանիշ գրական ակումբը» բոլոր սիրահարներին առաջարկում է ժ. 13:00-14:30-ը հավաքվել Կասկադ համալիրի հարևանությամբ տեղակայված Բոտերոյի կատվի հարևանությամբ և միմյանց գրքեր նվիրել։
«Գրանիշ գրական ակումբը» գրական ոչ կոմերցիոն նախագիծ է, որի գլխավոր նպատակը արդի հայ գրականության մասսայականացումն ու ժամանակակից հայ հեղինակների ներկայացումն է հայալեզու ընթերցողներին:
«Գրանիշն» ստեղծվել է 2009թ. բանաստեղծ Կարեն Անտաշյանի կողմից:










