Բեռլինալեի հաղթողները հայտնի են
Իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Նադերն ու Սիմինը, ապահարզան» դրաման արժանացել է Բեռլինալե միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին` Ոսկե արջին:
Ֆիլմը ստացել է նաև այլ մրցանակներ. լավագույն դերասանական խաղի համար Արծաթե արջեր են ստացել կինոնկարում ընդգրկված դերասաններն ու դերասանուհիները`Սարինա Ֆարհադին, Սարեհ Բայաթը, Փեյման Մոադին, Բաբաք Քարիմին, Ալի Աշղար Շահբազին:
Բեռլինալեի ժյուրիի Գրան-պրին ստացել է հունգարացի Բելա Տարի «Թուրինի ձին» կինոնկարը:
Ռեժիսոր Ուլրիխ Քյոլերը ստացել է փառատոնի Արծաթե արջը` «Քնի հիվանդություն» ֆիլմի համար:
Բեռլինի միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 1951թ. հունիսի 6-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից երկրներ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից: Կաննի և Վենետիկի կինոփառատոնների հետ միասին Բեռլինի կինոփառատոնը համարվում է ամենախոշորն ու հեղինակավորը կինոյի աշխարհում:
Բեռլինալեն շեշտը դնոեւմ է հիմնականում հեղինակային կինոյի վրա: Մրցութային ծրագրում մասնակցում են գեղարվեստական լիամետրաժ և կարճամետրաժ ժապավեններ, որոնք ստեղծվել են փառատոնից առաջ 12 ամսվա ընթացքում և չեն ցուցադրվել այլ փառատոններում:
Տարբեր տարիներին Բեռլինալեում մեծ հաջողության են հասել Ինգմար Բերգմանի, Միքելանջելո Անտոնիոնիի, ֆրանսիական «նոր ալիքի» ռեժիսորների` Ժան-Լյուկ Գոդարի, Կլոդ Շաբրոլի ֆիլմերը:










