Մահացել է քանդակագործ Դավիթ Բեջանյանը
14:56 • 21.02.11
Այսօր լուսադեմին սրտի կաթվածից մահացել է հայտնի քանդակագործ Դավիթ Բեջանյանը։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրին մշակույթի նախարարությունից։
Դավիթ Բեջանյանի հայտնի քանդակներից է Առնո Բաբաջանյանի արձանը։
Նշենք, որ Դավիթ Բեջանյանը երգչուհի Նադեժդա Սարգսյանի ամուսինն է և երգչուհի Էմմիի հայրը։
Placeholder










