Դավիթ Բեջանյանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է պետական հանձնաժողով

20:40 • 21.02.11

Ժամանակակից ազգային քանդակի մեծ վարպետ, ճարտարապետ, ջազ-դաշնակահար Դավիթ Բեջանյանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է պետական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ։

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Դավիթ Բեջանյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 22-ին՝ ժամը 19:00-ից, Սայաթ-Նովա 5 հասցեում: Վերջին հրաժեշտը` փետրվարի 23-ին՝ ժամը 12:00-14:00-ն, Հայաստանի նկարիչների միությունում: Հուղարկավորության արարողությունը կկայանա Երևանի քաղաքային պանթեոնում:

Հիշեցնենք, որ Դավիթ Բեջանյանը մահացել է այսօր լուսադեմին՝ կյանքի 67-րդ տարում։