Բենքսիին արգելել են «Օսկարին» ներկայանալ դիմակով
«Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչներն արգելել են բրիտանացի հայտնի գեղանկարիչ, քաղաքական ակտիվիստ Բենքսիին հանդիսավոր այդ արարողությանը ներկայանալ դիմակով։ Նշենք, որ Բենքսին պատրաստվում էր մրցանակաբաշխությանը ներկայանալ արտաքինը ծածկող հագուստով։ «Այդ գաղափարը զվարճալի է, սակայն այն մեզ զգաստացնում է։ Պատկերացրեք՝ նրա ֆիլմը հաղթող ճանաչվի։ Բեմ դուրս կգան 5 դիմակավոր մարդիկ և նրանցից յուրաքանչյուրը կվսատահեցնի, որ Բենքսին հենց ինքն է։ Այդ դեպքում ու՞մ պետք է հանձնենք մրցանակը»,– ասել է Ամերիկյան կինոակադեմիայի գործադիր տնօրեն Բրյուս Դևիսը։
Նշենք, որ Բենքսիի «Ելք հուշանվերների խանութի միջով» ֆիլմը մրցանակաբաշխությանը ներկայացված է «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։
Բենքսին ավելի վաղ հայտարարել էր, թե չնայած այն հանգամանքին, որ ինքը բացասական է վերաբերվում ցանկացած արարողության, այդուհանդերձ պատրաստ է այցելել դրանք, եթե իր աշխատանքներն առաջադրված լինեն որևէ անվանկարգում։
Բենքսիի անձի մասին որևէ բան թերևս հայտնի չէ։ Հայտնի չէ նույնիսկ նրա իսկական անունը (Բենքսին նրա կեղծանունն է), ծննդյան տարեթիվը։ Նրա շատ աշխատանքներ սակայն մեծ ճանաչում են ձեռք բերել ողջ աշխարհում։
«Օսկար» հեղինակավոր կինոմրցանակաբաշխությունը տեղի կունենա 2011թ. փետրվարի 27–ին։










