«Սայաթ-Նովա» օպերայի պրեմիերան՝ Օպերայի բեմում
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում պրեմիերա է. նոր թատերաշրջանը կբացվի Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայով։
3 մասից բաղկացած օպերայի լիբրետոյի հեղինակը Հակոբ Խանջյանն է, բեմադրող դիրիժորը Յուրի Դավթյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Արամ Սուքիասյանը, բեմադրության ու զգեստների նկարիչը՝ Արաքսի Քուչուկյանը։ Երաժշտական մասի խմբավարն է Կարեն Սարգսյանը, դիրիժոր՝ Կարեն Լավչյանը։
«Սայաթ-Նովան» Օպերայի բեմում կլինի մարտի 6-ին և 9-ին։










