Երևանում մեկնարկում է բրիտանական ֆիլմերի փառատոն

13:55 • 28.02.11

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան և Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում» տեղի կունենա Բրիտանական ամենամյա կինոփառատոնի բացման արարողությունը։

Բացմանը կցուցադրվի բրիտանական ժամանակակից հինգ կարճամետրաժ ֆիլմ։ Նախատեսվում է նաև ֆիլմերի քննարկում ռեժիսոր, հեռուստալրագրող Վարդան Հովհաննիսյանի հետ։

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Գաֆէսճեան արվեստի կենտրոնի» հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Աննա Սիմոնյանը, ֆիլմերը հիմնականում արծարծում են Մեծ Բրիտանիայում բնակվող ապօրինի ներգաղթյալների խնդիրները, անդրադառնում են սոցիալական սուր խնդիրների, ընդհանուր առմամբ՝ պատկերացում տալիս Բրիտանիայի հասարակական կյանքի մասին։

Կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը կմեկնարկի մարտի 3-ին՝ ժ. 19։30-ին, մուտքն ազատ է։