Մարիամ Հակոբյանի քանդակները՝ փարիզյան «Գավարտ» ցուցասրահում

13:59 • 02.03.11

2011թ. մարտի 7-27-ը մշակույթի նախարարության աջակցությամբ Փարիզի «Գավարտ» ցուցասրահում տեղի կունենա Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Մարիամ Հակոբյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:

Կներկայացվեն արվեստագետի՝ տարբեր տարիներին ստեղծած 25 բրոնզե քանդակները:

Մարիամ Հակոբյանը 10 անհատական, նույնքան էլ խմբակային ցուցահանդեսների, սիմպոզիումների հեղինակ ու մասնակից է:
1974-ից նրա աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում, Ռուսաստանում, Լատվիայում, Լեհաստանում, Նորվեգիայում, Գերմանիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Հունաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Լիտվայում, ԱՄԷ-ում և այլուր:

Մարիամ Հակոբյանի քանդակները՝ փարիզյան «Գավարտ» ցուցասրահում