ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես
ՄԱԿ-ի գրասենյակում այսօր բացվել է Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես։ Դրա հիմքում ընկած է այս տարվա հիշատակման թեման` «Կրթության, գործնական ուսուցման, գիտության և տեխնոլոգիայի հավասար հասանելիություն. պատշաճ աշխատանք կանանց համար»:
Ցուցադրվել են նկարիչներ Ֆլորա Բաղդասարյանի և Վլադիմիր Գրիգորյանի գունեղ կտավները:
Ինչպես նշվում է ՄԱԿ երևանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունում, ցուցահանդեսի կազմակերպման նպատակն է ողջունել պետության ջանքերը և բարձրացնել հանրային իրազեկվածությունը գենդերային հավասարության ու կանանց հզորացման մասին ընդհանրապես և Հայաստանում, մասնավորապես: Միավորված ազգերի կազմակերպության համաշխարհային առաքելության առանցքային սկզբունքը բոլորի համար հավասար իրավունքների և արժանապատվության ձեռքբերումն է:
Ցուցահանդեսը բաց կլինի հանրության համար մինչև ապրիլի 28–ը, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 12:00-15:00-ը:










