Ամերիկյան հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանը հեռացվել է աշխատանքից

12:45 • 08.03.11

Ամերիկյան Warner Bros. Television ընկերությունը երկար քննարկումներից հետո երեկ հայտարարել է դերասան Չառլի Շինի՝ ամերիկյան հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանի հետ պայմանագիրը խզելու մասին։ Ըստ պայմանագրի՝ դերասանը մինչև 2012թ. վերջը պետք է նկարահանվեր սերիալում։

46-ամյա դերասանը կարողացավ ահռելի չափով հոնորարներ ստանալ շնորհիվ կատակերգական «Երկուսուկես մարդ» հեռուստասերիալի։ Ամեն մի էպիզոդում նկարահանվելու համար դերասանն ստանում էր 1-2 միլիոն դոլար հոնորար։ Ամեն շաբաթ սերիալը նայում էր շուրջ 14 միլիոն մարդ։

Չնայած հանրահայտ լինելուն՝ փետրվարի վերջին սերալը հանվել էր CBS հեռուստաընկերության եթերից, քանի որ հարցազրույցներից մեկուն դերասանն անվայել խոսքեր էր ասել սերիալի պրոդյուսերի՝ Չակ Լորենի հասցեին։ Դրանից առաջ էլ ժամանակավորապես դադարել էին սերալը նկարահանումները, քանի որ Չառլին հոսպիտալացվել էր իր առանձնատնից 36-ժամյա խրախճանքից հետո։

Նշենք, որ դերասանը բավական հանգիստ է ընդունել իր հեռացման լուրը՝ այն անվանելով «լավ լուր»։

Չառլի Շինն իր առաջին գլխավոր դերը խաղացել է 1984թ. Ջոն Միլիուսի «Կարմիր լուսաբաց» մարտաֆիլմում։ Նրան համաշխարհային ճանաչում է բերել Օլիվեր Սթոունի «Ուոլ սթրիթ» (1987) ֆիլմը։ Դերասանը նկարահանվել է 40-ից ավելի ֆիլմերում։