Աստոր Պիացոլլայի 90-ամյակին նվիրված երևանյան համերգին հանդես կգա Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին
Վաղը՝ մարտի 10-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հրավերով ելույթ կունենա իտալացի հայտնի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։
Նրա հետ ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։ Նվագախմբի դիրիժորը իտալացի Ռոբերտո Մոլինելլին է։
Համերգը նվիրվում է աշխարհահռչակ արգենտինացի երաժիշտ և կոմպոզիտոր Աստոր Պիացոլլայի 90-ամյակին։
Ծրագրում կհնչեն Էնիո Մարիկոնեի (Medley from Cinema), Նինո Ռոտայի («Սյուիտ»), Ռ. Մոլինելլի (S come՝ ակորդեոնի, բանդոնեոնի և նվագախմբի համար, «Տրիտտիկո»), Անտոնելլա Բարբարոսսայի (Կոնցերտ բանդոնեոնի, գոսերի և նվագախմբի համար), Աստոր Պիացոլլայի (Adios Nonino, Violentango) ստեղծագործությունները։
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին ծնվել է 1980թ. դեկտեմբերի 26-ին Աթեսսա քաղաքում: 9 տարեկանից սկսել է նվագել ակորդեոն, ապա՝ բանդոնեոն: 1993-2001թթ. երաժիտը սովորել է Իտալիայի Լանչիանո քաաղաքի Ֆ. Ֆենարոլիի անվան քաղաքացիական երաժշտական դպրոցում, 2007թ. ավարտել Հռոմի Ս. Սեսիլիայի երաժշտական ակադեմիան:
Պիետրոդարկին վարպետության դասեր է ստացել Իտալիայում և արտերկրում։










