Ջուլիանա Մուրը կմարմանավորի Ալյասկայի նախկին նահանգապետ Սառա Փեյլինին
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուլիանա Մուրը 2008թ.ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին պատմող «Խաղի փոփոխություն» ֆիլմում կմարմնավորի Ալյասկա նահանգի նախկին նահանգապետ Սառա Փեյլինին։
Նշենք, որ Սառա Փեյլինը, որի ոչ համարժեք արտահայտություններն ու սահմանափակ գիտելիքները լեգենդ են դարձել, 2008թ. նախընտրական քարոզարշավում պաշտպանում էր հանրապետական Ջոն Մակքեյնի թեկնածությունը։ Մակքեյնը 2008թ. Փեյլինին ԱՄՆ փոխնախագահ հայտարարեց։ Հանրապետականները սակայն ընտրություններում պարտություն կրեցին, նախագահ դարձավ Դեմոկրատական կուսակացությունը ներկայացնող Բարաք Օբաման։
Ընտրություններից անմիջապես հետո Փեյլինը հրաժարվեց նահանգապետի պաշտոնից և որոշեց ինքնուրույն քաղաքական կարիերա սկսել։ Կարծիքներ կան, թե նա մասնկացելու է 2012թ. նախագահական ընտրություններին։
Թե ովքեր են մարմնավորելու 2008թ. քարոզարշավի մյուս մասնակիցներին, պարզ չէ։
Հայտնի է միայն, որ ֆիլմն իրենից ներկայացնելու է լրագրողներ Ջոն Հեյլմանի և Մարկ Հալփերինի նույնանուն գրքի էկրանավորումը։
Իսկ ֆիլմի սցենարի հեղինակը Դենի Սթրոնգն է։ Վերջինս նաև «Վերահաշվարկ» քաղաքական դրամայի սցենարի հեղինակն է։ «Վերահաշվարկ» ֆիլմը պատմում է 2000թ նախագահական ընտրություններում Ջորջ Բուշ կրտսերի հաղթանակի մասին։










