Ապրիլին Երևանում կանցկացվի «Արմմոնո» թատերական փառատոնը
Ապրիլի 3-8-ը Երևանում կանցկացվի «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը£ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց փառատոնի մամուլի խոսնակ Վլադ Մուրադյանը։
Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվի 17 ներկայացում Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսրայելից, Լիտվայից և Եգիպտոսից հրավիրված դերասանների մասնակցությամբ: Փառատոնը կբացի ճանաչված դերասան Ֆիլիպ Հոխմեյրը (Գերմանիա): Թատերասեր հանրության դատին կհանձնվի «Վերթեր» մոնոներկայացումը: Փառատոնի շրջանակում հանդես կգա Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի դերասան Յուրի Կրասկովը «Լսելով հեռուն» մոնոներկայացմամբ: Ռուսական ծրագրի շրջանակում` թատերասերներին կներկայանա նաև դերասանուհի Իրինա Եվդոկիմովան «Ոչ ոք» մոնոներկայացմամբ:
Փառատոնի միջազգային ծրագիրը ներառում է հայտնի դերասանուհի Վերոնիկ Դանիելի §Ցանկությունների երաժշտություն¦ (Ֆրանսիա), Ժան Պոլ Շին Տյուի «Առաջին մարդը» (Ֆրանսիա), Գաբրիելա Մուսկալայի «Բուենոս Այրեսից վերադառնալիս» (Գերմանիա), Սամաա Իբրահիմի «Կարմեն» (Եգիպտոս), Բիրուտե Մարի «Ունե» (Լիտվա), Հովարդ Ռիպպի «Ջիմփել հիմարիկը» (Իսրայել) ներկայացումները:
Փառատոնին այս տարի կմասնակցեն նաև հայ դերասաններ։ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում հայաստանյան ծրագրում հանդես կգան Արամ Հովհաննիսյանը` «Արա Գեղեցիկ» մոնոներկայացմամբ, Սամվել Բաղինյանը` «Ֆիեստա», Մարիամ Ղազանչյանը` «Մարսել», Հասմիկ Վերդյանը` «Սևիլուհին…», Ռոբերտ Հակոբյանը` «Ձեզ եմ դիմում…», Գրետա Մեջլումյանը` «Ծառերը», Նարեկ Ներսիսյանը` «Լյուսիեն Լյուկ» մոնոներկայացումներով:
Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2003թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրը ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանն է:
«Արմմոնոյին» աջակցում են Մշակույթի նախարարությունն ու Թատերական գործիչների միությունը:










