Թուրքիայում զինված հարձակում է իրականացվել հայտնի երգչի դեմ

09:40 • 14.03.11

Երեկ գիշեր Ստամբուլում զինված հարձակում է իրականացվել ազգությամբ քուրդ հայտնի երգիչ Իբրահիմ Թաթլըսեսի դեմ։ Այս մասին են տեղեկացնում թուրքական լրատվամիջոցները։

Թուրքական ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել «Նուրոլ Պլազա» բիզնես կենտրոնի մերձակայքում։ Երբ Թաթլըսեսը նկարահանումներից հետո դուրս է եկել «Նուրոլ Պլազայի» շենքից՝ իր ավտոմեքենան նստելու համար, նրան է մոտեցել մեկ այլ ավտոմեքենա, որից ինքնաձիգերով անհայտ անձինք կրակ են բացել երգչի ուղղությամբ։ Հարձակման հետևանքով Թաթլըսեսը հրազենային ծանր վնասվածք է ստացել գլխի շրջանում։ Վիրավորվել է նաև երգչի ասիստենտը՝ Բուքեթ Չաքըջըն։

Ներկա պահին Իբրահիմ Թաթլըսեսը գտնվում է հիվանադանոցում։ Նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։

Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն։