Ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքում ռումբ չի հայտնաբերվել. ահազանգը կեղծ էր
Այսօր՝ ժամը 11։55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքի մոտ ռումբ է տեղադրված։ Ահազանգն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել ոստիկանության, ԱԱԾ, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամը 13։00-ին պարզվել է, որ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը:
Ձեռնարկվում են միջոցառումներ կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։










