«Սիմուլակրում...»՝ Նարեկ Ավետիսյանի նոր ցուցադրությունը ՆՓԱԿ-ում
Վաղը Նորարար փորձառական արվեստի կենտրոնում տեղի կունենա նկարիչ Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում` 33 ձևափոխություններ ըստ Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը»» կտավի ցուցահանդեսի պաշտոնական բացումը։
Նարեկ Ավետիսյանը Հայաստանում ժամանակակից արվեստի նշանավոր արվեստագետներից է, որի «Սիմուլակրումն» ամբողջական բազմամաս նախագիծ է` բաղկացած կտավներից, վիդեոանիմացիայից և դրան ուղեկցող երաժշտությունից:
Նախագիծը հենված է 17-րդ դ. հոլանդացի հայտնի նկարիչ Յոհաննես Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի 33 պատճեն-վարիացիաների վրա` կատարված ըստ համաշխարհային, այդ թվում՝ հայ գեղանկարչության հայտնի ոճերի, գեղանկարիչների անհատական մաներաների:
«33 վարիացիաներում…» նկարիչն ստեղծել է պատճենի պատճեն` «կրկնակի սիմուլակր»՝ անիմացիոն եղանակով փորձելով ցույց տալով արվեստի փոխակերպումները։
Բացումը՝ ժ. 17։00-ին, մուտքն ազատ է։










