Վախճանվել է Վիտալի Վուլֆը
Մոսկվայում 80 տարեկան հասակում վախճանվել է հայտնի արվեստագետ, «Мой серебряный шар» հաղորդման հեղինակ և «Культура» ռադիոյի գլխավոր խմբագիր Վիտալի Վուլֆը։
Վուլֆը հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 15–ին։ Մի քանի օր առաջ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր։
Վիտալի Վուլֆը Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ էր։ Երկար տարիներ նա աշխատել է Միջազգային աշխատավորական շարժման ինստիտուտում՝ որպես գիտաշխատող։
1992–ին Վուլֆը մեկնել էր ԱՄՆ և 2 տարի դասավանդել Նյու Յորքի համալսարանի թատերական ֆակուլտետում՝ կարդալով «Չեխովն ու թատրոնը», «Ռուսական դրամատուրգիայի պատմություն», «Ստալինն ու թատրոնը» և այլ դասախոսություններ։
1994–ին Վլադիսլավ Լիստևը նրան հրավիրեց «ВиД» հեռուստաընկերություն, որտեղ Վուլֆը հեղինակեց ու վարեց «Серебряный шар» հաղորդումը, որը 2003–ին տեղափոխվեց «Россия» հեռուստաալիք՝ կրելով լուրջ փոփոխություններ ու ստանալով «Мой серебряный шар» անունը, որտեղ Վուլֆը միաժամանակ հանդես էր գալիս որպես քննադատ, դերասան և արվեստագետ։










