Մահացել է հայտնի խորհրդային ռեժիսոր Լեոնիդ Ագրանովիչը
Երեկ 96 տարեկան հասակում մահացել է սցենարիստ, ռեժիսոր ու դրամատուրգ Լեոնիդ Ագրանովիչը։ Քաղցկեղով տառապող ռեժիսորը վերջին ամիսներին գտնվում էր հիվանդանոցում, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն։
Լեոնիդ Դանիլովիչ Ագրանովիչը ծնվել է 1915թ. մայիսի 15-ին Օռլովի մարզում, 1934-ին ավարտել թատերական ստուդիան։ Մի քանի տարի որպես դերասան աշխատել է Մոսկվայի ժամանակակից թատրոնում, Մեյերհոլդի թատրոնում։ 194-1943թթ. որպես ռեժիսոր ու դերասան խաղացել է ռազմաճակատային թատրոնում։
Նա մի շարք պիեսների հեղինակ է՝ «Պատուհաններում լույս է վառվում», «Մեյերհոլդ», «Գործընթաց», «Անդունդ է բացվել» և այլն։
Կինոաշխարհում Լեոնիդ Ագրանովիչի դեբյուտը բավական ուշ է կայացել։ Նրան մեծ հռչակ է բերել Վասիլի Օրդինսկու «Մարդը ծնվել է» (1956) ֆիլմի սցենարը։
Որպես ռեժիսոր նա իր ուժերն առաջին անգամ փորձել է 1963թ. «Մարդը, որը տատանվում է» ֆիլմում։ Հետագայում Ագրանովիչը նկարահանեց «Դեպք հետաքննչական պրակտիկայից» (1968), «Մեզ մոտ՝ գործարանում» (1970), «Քաղաքի վահանը» (1979), «Վաղեմության ժամկետ» (1983) ֆիլմերը։
Ռեժիսոր Բորիս Վոլչեկի «Մեղադրվում են սպանության մեջ» (1969) ֆիլմի սցենարի համար Լեոնիդ Ագրանովին արժանացել է պետական մրցանակի։










