Queen-ը կթողարկի Ֆրեդի Մերկուրիի ու Մայքլ Ջեքսոնի անհայտ դուետները
Queen երաժշտական խմբի երաժիշտները մտադիր են վերաթողարկել խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի ու փոփ արքա Մայքլ Ջեքսոնի նախկինում պաշտոնապես չհրատարակված համատեղ ձայնագրությունները։ Այդ մասին հայտնում է OpenSpace ռեսուրսը։
Խոսքը 1983թ. ձայնագրված երեք՝ Victory, There Must Be More To Life Than This և State Of Shock երգի մասին է։ Վերջին երգը մեկ տարի անց մայքլ Ջեքսոնը վերամշակել էր, դուետ երգել The Rolling Stones-ի Միք Ջագերի հետ ու թողարկել ձայնասավառակի տեսքով։
There Must Be More To Life Than This երգն արդյունքում Մերկուրին ստիպված եղավ միայնակ երգել։ Այն տեղ է գտավ 1985թ. լույս տեսած երգչի միակ Mr. Bad Guy կոչվող ձայնասկավառակում։
Առայժմ հայտնի չէ, թե երբ ու ինչ տեսքով են հանդիսատեսի դատին ներկայանալու երգերը։ Queen խմբի թմբկահար Ռոջեր Թեյլորը հաստատել է երգերի վրա աշխատանքների փաստը՝ նկատելով, որ դրանք «հրաշալի են հնչում»։
Queen-ը դեռ 2002-ին էր մտադիր թողարկել Ջեքսոնի ու Մերկուրիի դուետները, սակայն անհայտ պատճառներով այդ նախագիծը չիրականացավ։ Երգերի թրեկները, սակայն, հայտնվեցին համացանցում և There Must Be More To Life Than This և State Of Shock երգերը ներկայում հնարավոր է ունկնդրել YouTube ինտերնետային կայքում։










