«Ծաղկավոր գույների երեխաները»՝ նոր ցուցադրություն ՆՓԱԿ-ում

15:51 • 21.03.11

Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) նախագծերի սրահում մարտի 22-ին կցուցադրվեն երիտասարդ ստեղծագործող Վահագն Ղուկասյանի «Ծաղկավոր գույների երեխաները» նախագծի աշխատանքները։ Ղուկասյանի անհատական աշխատանքների «Ծաղկավոր գույների երեխաները» նախագիծը կազմված է երկու գեղանկարչական շարքից` «Ծաղիկների իշխանություն» և «Գույների արվեստանոց»:

«Ծաղիկների իշխանություն» շարքը բաղկացած է ութ կտավներից: Դրանցից հինգում պատկերված են ծաղիկներ, իսկ երեքը դիմանկարներ են։

«Ծաղիկների իշխանություն» շարքի երեք դիմանկարներում ծաղիկների մեջ սուզված ֆիգուրներ են:

«Գույների արվեստանոց» շարքը կազմված է տասնհինգ կտավից:

Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 22-ը։ Ցուցադրության բացումը՝ ժամը 17։00-ին։