«Խավարի տիրույթում» ֆիլմը դարձել է հյուսիսամերիկյան վարձույթի առաջատար

13:44 • 21.03.11

«Խավարի տիրույթում» թրիլերն այս հանգստյան օրերին գլխավորել է հյուսիսամերիկյան կինովարձույթը։ Ֆիլմն իր ստեղծողներին բերել է 19 միլիոն դոլար եկամուտ։

Թրիլերում հանդես են եկել դերասաններ Բրեդլի Կուպերը, Ռոբերտ դե Նիրոն, Աննա Ֆրիլը ու Էբբի Կորնիշը։ Ֆիլմի գխավոր հերոսը՝ գրող Էդդին (Կուպեր), ստեղծագործական ոգեշնչման ճանապարհին որոշում է խմել խորհրդավոր դեղահաբ, որը թույլ կտա իրեն հարյուր տոկոսով օգտագործել ուղեղի ամբողջ պոտենցիալը։ Դեղի շարունակական կիրառումը կախվածություն է առաջացնում, որի վերջը մահն է։

Երկրորդ հորիզոնականում Գոռ Բերբինսկիի «Ռենգո» մուլտֆիլմ է, որը վարձույթում հավաքել է 15,3 միլիոն դոլար։ Մուլտֆիլմի գլխավոր հերոս քամելեոն Ռենգոյին հնչունավորել է հոլիվուդյան կինոդերասան Ջոնի Դեփը։
Անցած շաբաթվա առաջատարը՝ «Այլմոլորակային ներխուժում. մարտ Լոս Անջելեսի համար» ֆիլմը, հավաքելով 14,6 միլիոն դոլար, զիջել է իր դիրքը երեք հորիզոնականով։

13,4 միլիոն դոլարով չորրորդ տեղում է շաբաթվա պրեմիերան՝ «Լինքոլն փաստաբանի համար» ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է եկել Մեթյու Մակ-Քոնախին։

Ամերիկյան կինովարձույթի պատվավոր հնգյակը եզրափակում է շաբաթվա մեկ այլ հայտնություն՝ «Փոլ. գաղտնի գործակալը» ֆանտաստիկ կատակերգությունը՝ 13,1 միլիոն դոլարով։