Հայոց ցեղասպանության թեման արծարծող գիրքը Թուրքիայում 3 օրում վաճառվել է 50 հազար օրինակով

15:12 • 21.03.11

Թուրքիայում մեծ հետաքրքրություն է առաջացրել գրող Զյուլֆու Լիվանելիի գրած «Սերենադ» վեպը, որում արծարծվում են Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի և քրդական հիմնախնդրի թեմաները։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գիրքը սպառվում է կայծակնային արագությամբ։ Միայն վերջին երեք օրերի ընթացքում վաճառվել է 50 հազար օրինակ։

Գրողի խոսքով՝ վեպի հիմնական թեման սերն է։