Կայացավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը

11:27 • 28.03.11

Երեկ Թատրոնի միջազգային օրը Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում Թատերական գործիչների միության ջանքերով տեղի ունեցավ ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան 80-ամյակին:

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում մրցանակ ստացավ Մարիամ Ղազանչյանը (Պատանի հանդիսատեսի թատրոն), «Լավագույն երիտասարդ դերասան»` Յուրի Իգիթխանյանը (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն) և Նարեկ Ներսիսյանը (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն)։
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» ճանաչվեց Լիլի Էլբակյանը (Էդգար էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոն), «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում մրցանակներ շներհվեցին Արմեն Մելիքսեթյանին (Համազգային թատրոն) և Շուշան Գևորգյանին (Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն)։

«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում «Արտավազդ» մրցանակ հանձնվեց Հրաչյա Հարությունյանին (Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն), Հակոբ Ազիզյանին (Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոն):

«Լավագույն կին դերակատարներն» Էվելինա Շահիրյանը (Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն) և Աննա Բալանդինան էին (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն),
«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար»` Արման Ղազարյանը (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն), Արա Մաթևոսյանը (Պատանի հանդիսատեսի թատրոն)
«Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» ճանաչվեց Լուսինե Կիրակոսյանը (Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն), «Լավագույն ռեժիսոր»` Վահե Շահվերդյանը (Հ. Աբելյանի անվան դրամատիակական թատրոն)։
«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում մրցանակ ստացան Դավիթ Մինասյանը (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), Անժելա Գալստյանը (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն)
«Լավագույն ներկայացումներն» Արմեն Խանդիկյանինն (Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն) ու Մարիո Կորադիինն էին (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն):

Խորեն Աբրահամյանի անվան մրցանակ հանձնվեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարությանին։

«Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» մրցանակն ստացան Կամո Հովհաննիսյանը, Գրետա Գալստյանը, Էմանուիլ Արաքսման-Մանուկյանը, Քաջազնունի Գյուրջինյանը։

Հայաստանի թատերական գործիչների միության «Ոսկե մեդալ» հանձնվեցին Աիդա Հովհաննիսյանին, Գուրգեն Գադաչիկին, Սամվել Խաչատրյանին, Հայկ Մնացականյանին, Յուրի Էլոյանին, Ռոբերտ Հարությունյանին։

Մրցանակաբաշխությանն աջակցում էր մշակույթի նախարարությունը։