Թուրքիայում հայտնաբերվել է Պիկասոյի՝ 20 տարի առաջ գողացված կտավը

10:31 • 28.03.11

Թուրք իրավապահների կողմից իրականացված գործողության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է Պաբլո Պիկասոյի գողացված կտավը։ Այս մասին գրում է թուրքական «Ռադիքալ» (Radikal) օրաթերթը:

Պարբերականի փոխանցմամբ՝ ոստիկանակական գործողությունն իրականացվել է Բալըքեսիր քաղաքում։ Մեկ ամիս իրականացված հետապնդումներից հետո իրավապահները ձերբակալել են 41–ամյա Զ.Գ.–ին, ում մոտ հայտնաբերվել է Պիկասոյի կտավը։

Թերթի տեղեկացմամբ՝ խոսքը 1991թ. Ծոցի պատերազմի ժամանակ Քուվեյթի թանգարանից գողացված Պիկասոյի վրձնին պատկանող կտավի մասին է, որը գնահատվում է մոտ 10 միլիոն ԱՄՆ դոլար։