Հայտնի դերասան Բեն Աֆլեքը փորձել է գաղտնի այցելել Թուրքիա
Այսօր Ստամբուլ է ժամանել օսկարակիր դերասան և սցենարիստ Բեն Աֆլեքը։ Այս մասին տեղեկացնում է «Հաբերթուրքը»՝ նշելով, որ Աֆլեքը Թուրքիա է ժամանել գաղտնիության պայմաններում՝ նախապես չտեղեկացնելով իր այցի մասին։
Սակայն Ստամբուլի օդանավակայանում լրագրողները նկատել են դերասանին և փորձել ճշտել նրա այցի նպատակը։ Աֆլեքն անպատասխան է թողել լրագրողների հարցերը և անմիջապես հեռացել օդանավակայանից։
Առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդվում Բեն Աֆլեքի այցի մանրամասների մասին։










