Ռուբեն Դիշդիշյանը լքել է «Ցենտրալ Փարթներշիփ» կինոընկերության նախագահի պաշտոնը

17:24 • 12.04.11

Ռուսաստանի ամենախոշոր կինոընկերություններից մեկի՝ «Ցենտրալ Փարթներշիփի» նախագահ Ռուբեն Դիշդիշյանին լքում է իր պաշտոնը, հաղորդում է РИА Новости-ն։

Ընկերության տնօրենների խորհրդի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք գնահատում են Դիշդիշյանի ներդրումը ընկերության զարգացման գործում, բայց այսուհետ նրան այդ պաշտոնում կփոխարինի Մարկ Լոլոն։