Լույս են տեսել Թումանյանի 12 մանկական երգերը նոր նկարազարդումներով
Լույս է տեսել «Մանկական երգեր» գրքույկը, որտեղ ներառված են Հովհաննես Թումանյանի մանկական բանաստեղծություններից 12-ը։ Այն նկարազարդել է մեծ Բանաստեղծի ծոռը՝ Ռուբեն Քանքանյանը։ Գիրքը հրատարակել է «Նարեկացի» արվեստի միությունը, մտահղացման և ձևավորման հեղինակը Սևան Նագգաշյանն է։
«Հուսով ենք, որ այն մեծ առաքելությունը, որ ստանձնել է այս փոքրիկ գրքույկը՝ փոխանցելով Ամենայն հայոց բանաստեղծի, մեծ փիլիսոփայի և մեծ մարդու խոսքի խորհուրդը, անպայման իր ներդրումը կունենա մեր փոքրիկների կրթության և դաստիարակության հարցում»,- նշված է միության պաշտոնական կայքում։










