Կաննում կցուցադրվի գեղարվեստական ֆիլմ Սարկոզիի մասին
Առաջին անգամ Ֆրանսիայում ֆիլմ է նկարահանվել, որի գլխավոր հերոսը երկրի գործող նախագահն է։
Կինոքննադատները չեն բացառում, որ ֆիլմի պրեմիերան Կաննում մեծ սկանդալի պատճառ կդառնա։
«Նվաճում» անվանումով ֆիլմի ռեժիսորը Քսավիե Դյուրենժեն է, իսկ նախագահ Սարկոզիի դերը վարպետորեն մարմնավորել է Դենի Պոդալիդեսը։
Ամենայն հավանականությամբ, Ֆրանսիայի նախագահն ու նրա կինը ներկա կլինեն Կաննում, հնարավոր է՝ անգամ մասնակցեն ֆիլմի պրեմիերային։
Բացի Սարկոզիի մասին ֆիլմից՝ փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան դիտել Վուդի Ալենի նոր՝ «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմը, որտեղ նկարահանվել է Ֆրանսիայի առաջին տիկինը՝ Կառլա Բրունի-Սարկոզին։ Հենց այս ֆիլմի ցուցադրությամբ մայիսի 11-ին կբացվի Կաննի 64-րդ կինոփառատոնը։










