System of a Down-ը օգնության ձեռք է մեկնում Ճապոնիային
System of a Down ռոք խումբը eBay կայքում բարեգործական աճուրդ է կազմակերպել` ի զորակցություն աղետներից տուժած ճապոնացիների:
Երաժիշտները eBay-ում վաճառքի են հանել առաջիկա համերգների տոմսերը, ինչպես նաև խմբի բախագործիքների երաժիշտ Ջոն Դոլմայանի հետ ճաշելու հնարավորություն:
2011-ի մայիս-հունիս ամիսներին խումբը մտադիր է համերգներով հանդես գալ Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում:
Մի շարք համերգների տոմսերն արդեն վաճառվել են, սակայն աճուրդի շրջանակում դրանք դեռ հնարավոր կլինի ձեռք բերել:
System of a Down-ը վաճառքի չի հանել միայն այն միջոցառումների տոմսերը, որոնք անցկացվելու են այս կամ այն երաժշտական փառատոների շրջանակում:
Հունիսի 21-ին խումբը նախատեսում է համերգ տալ Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում. այս համերգի տոմսերը նույնպես հնարավոր է ձեռք բերել վերոնշյալ աճուրդի շրջանակում:
Աճուրդն սկսվել է ապրիլի 19-ին և կշարունակվի մինչև մայիսի 10-ը:










